< Եգիպտացորեն
20.06.2011 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ), Խորհրդատվական նյութեր (Արմավիրի ԳԱՄԿ)

Լոբի



Նպատակահարմար է ցանքը կատարել օգտագործելով եգիպտացորենի կամ նմանատիպ շարահերկ մշակաբույսերի հիմնովին վնասված, որոշ չափով մաքուր դաշտերը, ցանքը կատարելով 13-15սմ միջբուսային հեռավորությամբ` բնում 2-ական սերմերով: Հակառակ դեպքում դաշտը փոցխել, հարթեցնել և պատրաստել մարգեր:
1.    ցանքը կատարել թրջած սերմերով,
2.    ցանքից առաջ սերմերը մշակել ազոցեովիտ-1 ազոտ յուրացնող բակտերիաների ջրային լուծույթում, 2-4 ճաշի գդալ պրեպարատը  10լ ջրում լուծելու եղանակով
3.    ցանքը կատարել բնում երկուկան սերմերով և անմիջապես ջրել,
4.    ծլելուց հետո չջրել, հնարավորինս քաղհանով բույսերը պահել մինչև մուգ կանաչ գունավորում ձեռք բերելը,
5.    դրանից հետո տալ ֆիզիկական քաշով 100կգ/հա սելիտրա ու ջրել, ևս 150-200կգ սելիտրա տալ առաջին պտուղների հասունացումից մինչև բուսի վեգետացիայի ավարտը` բաժանելով այդ դոզան 2-3 մասերի և տալով ջրումներից առաջ (եթե կանաչ լոբի է, ապա յուաքանչյուր 2-3 բերքահավաքից հետո այդ չափաբաժիններով սնուցել ու ջրել),
6.    բերքատվության մեջ մտնելուց հետո լոբին ջրել հաճախակի` ելնելով բույսի պահանջից:

Լոբու գլխավոր հիվանդությունները ու վնասատուները,
դրանց դեմ պայքարի միջոցառումները:

Լոբու անտրակնոզ-
Պայքարը`
-Կիրառել ցանքաշրջանառություն
-    Մշակել դիմացկուն սորտերը
Ցանքերը սրսկել անտրակոլի 0.2 %  պատրաստուկով:

Լոբու բակտերիոզ
Պայքարը`   
Ցանքերը սրսկել անտրակոլով 2կգ/հա կամ պղինձ պարունակող պատրաստուկներից մեկով` պղնձի օքսիքլորիդի 2.5-3.0կգ/հա կամ ռիդոմիլ գոլդի 2.5կգ/հա կամ օքսիխոմի 2.0կգ/հա նորմաներով
Բակտերիոզի դեմ լավ արդյունք է տալիս սերմերը արևի տակ փռած վիճակում մի քանի օր պահելը և հաճախակի խառնելը: Սերմերը պետք է պահել  չոր և լավ օդափոխված պահեստում:

Լոբու ժանգ
Պայքար - հեռացնել և ոչնչացնել բերքահավաքից հետո մնացորդները, կատարել խոր ցրտահերկ:
Քիմիական – հիվանդության հայտնաբերման դեպքում բույսերը սրսկել կոլոիդ ծծմբի 3 տոկոսանոց սուսպենզիայով կամ տոպազի 0.05%-անոց լուծույթով
Սովորական ոստայնատիզ
Պայքարը` բուսական մնացորդները հավաքել և ոչնչացնել: Պայքարել մոլախոտային բուսականության դեմ:
Քիմիական – կատարել պայքար տալստարի 0.06 տոկոս /6մլ 10լ ջրին/ կամ կարատեի 0.08տոկոս / 8մլ 10լ ջրին/ պատրաստուկներից մեկով: 7-10օր  հետո միջոցառումը կրկնել
Լվիճներ - Լվիճներ վնասում են լոբու վերգետնյա բոլոր մասերը:
Պայքարը
լվիճների փոքր գաղութներ նկատելուն պես կատարել սրսկում կոնֆիդորի 0.1լ/հա /1մլ 10լ ջրին/, կամ կալիպսո 0.1լ/հա կամ արրիվո 0.3լ/հա /3մլ 10լ ջրին/ կամ տալստարի 0.5լ/հա /5մլ 10լ ջրին/ կամ ակտարայի 0.1կգ/հա /1գ 10լ ջրին/ կամ ակտելիկ 1.5լ/հա /15մլ 10լ ջրին/ պատրաստուկներից մեկով:
Լոբու հատիկակեր
Պայքար - դաշտում վնասատույի դեմ առաջին սրսկումը կատարել ծաղկման սկզբում, 2-րդը` առաջինից 7-10 օր հետո: Ուշահաս սորտերի մոտ կատարել 2 սրսկում, 1-ինը` կոկոնակալման վերջում, 2-րդը` ծաղկման սկզբում:
Կարելի է կատարել նաև եզրային` ոչ համատարած սրսկումներ: Պայքարը կատարել ֆաստակի` 0.1լ/հա /1մլ 10լ ջրին/ կամ բուլդոկի` 0.5լ/հա /5մլ 10լ ջրին/ նորմայով:

Հայաստանի պետական ագրարային համալսարանի
բուսաբուծության և բանջարաբուծության ամբիոնի վարիչ                  Ա. Շ. Մելիքյան
E-mail:  a_melikyan@yahoo.com



To top